Երուսաղեմում հրեա տղամարդը թքել է հայկական եկեղեցու դռան վրա

Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի դռան վրա և հայհոյել անվտանգության տեսախցիկի դիմաց:

Երուսաղեմի հայկական թաղամաս (եբրայերեն՝ הרובע הארמני‎, արաբ․՝ حارة الأرمن‎‎), հնագույն էթնիկ–կրոնական շրջան, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։ Այն Երուսաղեմի քրիստոնեական, մուսուլմանական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կենտրոնը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, հոսպիտալը, Դավթի աշտարակը, Սիոնի դարպասները և այլ պատմական ու կրոնական շինություններ։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայոց եկեղեցու կողմից։

Հայկական թաղամասի քարտեզը
Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնելով վերջինիս տարածքի մեկ վեցերորդը` համարվում է ամենափոքր և քիչ բնակեցված թաղամասը։ 2001 թ-ի տվյալներով այստեղ ապրում էր 2500 հայ։ Թաղամասի կարևորագույն շինություններից է Սուրբ Հակոբյանց եկեղեցին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ