Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 21-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ