Մանուել Մանուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար

Ֆեյսբուքյան օգտատեր Մանուել Մանուկյանը հայտնում է, որ հրավիրվել է Երևանք քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։

Նա նշել է, որ ծանուցուման վրա նոյեմբերի 12-ն է նշված, սակայն ինքը նոր է ստացել այն։ Օգտատիրոջ հաղորդմամբ՝ նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ֆեյսբուքյան գրառում կատարելու համար։

Մանուել Մանուկյանը գրել է նաև, որ ինքը չի հանձնվելու և չի լռելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ