Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը. լուսանկարներ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Այցի նպատակն է դիտարկել հնթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։

ԳՈՎԱԶԴ07:54Իմանալ ավելին
Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչնեի, ինչպես նաև Սյունիքի ճանապահները սպասարկողների ու շինարարների հետ։

Տեղում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչպես ներկայում ընթացող ճանապահաշինական աշխատանքների, այնպես էլ ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկման վերաբերյալ։

Այսօր արդեն նախարարը, մազպետի ուղեկցությամբ, դիտարկել է մի շարք ճանապարհներ, այս պահին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ