![]()
Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցի և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում Շիրակի մարզպետարանը:
Աշխատանքներն իրականացվում են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանն ու զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Կարեն Բադիշյանը հերթական շրջայցն են կատարել շինհրապարակներ՝ ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով։
Իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 749մլն 451 հազար դրամ է, որից 121մլն 500 հազարն ուղղվելու է հրապարակի նորոգմանը։ Պետությունը հատկացնելու է գումարի 40 տոկոսը, 60 տոկոսը կտրամադրվի համայնքային բյուջեից։
![]()