ԵԽ նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Նոյեմբերի 19-ին կայացել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, անդրադարձ է եղել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, հյուրընկալել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։

Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկաս ունենալու համար, ինչին աջակցում է նաև Եվրամիությունը։

Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են նաև պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ