Բայդենին բուժող բժիշկը հայտնել է նրա ինքնազգացողության մասին

 

ԱՄՆ 78-ամյա նախագահ Ջո Բայդենն առողջ է և էներգիայիով լի, նրա վիճակը թույլ է տալիս շարունակել կատարել պետության ղեկավարի պարտականությունները։ Այս մասին ասվում է նախագահի բժիշկ Քեվին Օ՝Քոննորի հաշվետվությունում, որը հրապարակել է Սպիտակ տունը։

Մասնագետները կոլոնոսկոպիայի ժամանակ պոլիպ են հայտնաբերել և հեռացրել այն, հյուսվածքաբանական հետազոտությունը կավարտվի հաջորդ շաբաթ։ Նշվում է, որ նախագահը երբեք աղիների քաղցկեղ չի ունեցել։ Այսպիսով՝ բժիշկը հաստատել է նախագահի մոտ «թոշակառուների հիվանդության» առկայությունը, Բայդենի մոտ դիվերտիկուլոզ էր հայտնաբերվել դեռ մի քանի տարի առաջ։

Բժիշկը խորհուրդ է տվել նախագահին հավելյալ բժշկական հետազոտություն անցնել՝ կապված հաճախացած հազի և քայլվածքի փոփոխության հետ։

Նշվում է, որ մինչ Բայդենը գտնվել է անզգայացման ներքո, ԱՄՆ նախագահի պարտականությունները 85 րոպե կատարել է փոխնախագահ Քամալա Հարրիսը։ Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահի պարտակաություններն անցել է կնոջ ձեռքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ