![]()
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը եւ N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հիշեցնենք, որոր ՊՆ-ն առավոտյան հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ հայկական կողմը, այդ պահի տվյալներով, ուներ 6 զոհ․
1990թ. ծնված ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ 1991թ. ծնված կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։
Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնությունը դեռ պարզվում է։
![]()