Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել. ով է նրա ընտրյալը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պապարացիները կրկին լուսանկարել են հայտնի դերասան ու կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ: Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը պաշտոնապես հանդիպում են: Նրանց այս շաբաթ մի քանի անգամ տեսել են միասին ժամադրության գնալիս, իսկ երբ բռնացրել են միմյանց ձեռք բռնած, սիրավեպի մասին լուրերը հաստատվել են:

41-ամյա Քարդաշյանին ու 28-ամյա Դեւիդսոնին միասին Փալմ Սփրինգսում երեկ նկարել է Daily Mail-ը. նրանք ամենօրյա հագուստով զբոսնելիս են եղել Դեւիդսոնի տարեդարձից հետո:

Ավելի վաղ People-ին հայտնի էր դարձել, որ դերասանի տարեդարձին Քարդաշյանը երեկույթ է կազմակերպել իր մայրիկի՝ Քրիս Ջենների տանը: Դեւիդսոնը 28 տարեկան է դարձել նոյեմբերի 16-ին: Քարդաշյանն ու Դեւիդսոնը ծանոթացել են հոկտեմբերին՝ NBC ալիքի Saturday Night Live շոուի ժամանակ: Նրանք մարմնավորել են Ժասմինին եւ Ալադինին եւ համբուրվել եթերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ