![]()
Ադրբեջանցիների կողմից մեր հայրենակիցներին գերեվարելու փաստի առնչությամբ իրավական գործընթաց սկսելն ու քննելը, թե ինչ պայմաններում ենք նրանք գերի ընկել, նորմալ գործընթաց է և որևէ անձի կամայական ցանկության հարց չէ։
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հայտարարությանը:
Աղաջանյանը վստահեցրեց՝ Հայաստանը նախկինում էլ ամեն ինչ արել է ու հիմա էլ անելու է՝ գերեվարված հայրենակիցների օր առաջ հայրենիք վերադարձի համար:
«ՀՀ-ն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ ամեն ինչ անում էր և անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցներն օր առաջ վերադառնան հայրենիք: Բայց և միաժամանակ պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի հանրությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում»,- ասաց Աղաջանյանը:
![]()