Դիմակներն ամենաարդյունավետ սանիտարական միջոցն են հանրային առողջությունը «Քովիդ-19»-ից պաշտպանելու համար

Առաջին գլոբալ հետազոտության շրջանակում պարզվել է, որ դիմակներն ամենաարդյունավետ սանիտարական միջոցն են հանրային առողջությունը «Քովիդ-19»-ից պաշտպանելու համար:

Դրանց օգտագործումը 53%-ով նվազեցնում է հիվանդության տարածումը։ Հետազոտությունը հրապարակված է The BMJ բժշկական ամսագրում։

Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, որն անցկացրել են Մոնաշի համալսարանի (Ավստրալիա), Էդինբուրգի համալսարանի (Մեծ Բրիտանիա) և Չժեցզյան համալսարանի (Չինաստան) գիտնականները, պատվաստանյութերը հուսալի և արդյունավետ են կյանքեր փրկելու համար:

Աշխարհի ավելի քան 30 հետազոտող գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի շարք անձնական պաշտպանիչ և սոցիալական միջոցներ, ներառյալ ձեռքերը լվանալը, դիմակ կրելը և սոցիալական հեռավորությունը պահպանելը, հանգեցնում են «Քովիդ-19»-ի դեպքերի նվազմանը:

Միևնույն ժամանակ, դիմակ կրելը այս ցուցակի ամենաարդյունավետ միջոցն է՝ նվազեցնում է հիվանդացության տարածումը 53%-ով։

Հեռավորությունը պահպանելն էլ ապահովում է 25 տոկոս նվազում: Հետազոտության հեղինակները կոչ են արել դիմակ կրել հասարակական վայրերում որպես պարտադիր միջոց, մինչդեռ աշխարհի շատ երկրներում այդ պահանջը կա՛մ չեղարկվել է, կա՛մ մեղմացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ