Ապօրինի որսի փորձը կանխվել է. առգրավվել է որսորդական երկփող հրացան, 31 հատ փամփուշտ և լուսարձակ

Որսի կանոնների խախտումների կանխարգելման, ապօրինի որսի դեպքերը բացառելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ ստուգայցի ընթացքում նոյեմբերի 17-ի գիշերն ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով, կանգնեցրել են Երևան քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։

Մեքենայում հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ 12մմ տրամաչափի փամփուշտը և լուսարձակն առգրավվել են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Աղյուր՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ