![]()
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Աֆղանստանից կտարհանի 380 մարդու, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Երեք ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավեր մարդասիրական օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և իրականացնում են մարդկանց տարհանում»,- հայտնել են գերատեսչությունից։ Նշվում է, որ Աֆղանստանի մայրաքաղաք է բերվել 108 տոննա մարդասիրական օգնություն։
Բացի ռուսներից՝ տարհանվում են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ։
Յուրաքանչյուր ինքնաթիռում ռազմական բժիշկների և բուժքույրերի բրիգադներ են՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Յուրաքանչյուր օդանավում կան նաև բժշկա-սանիտարական հաշվարկներ՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով: Նախորդ զանգվածային տարհանումն իրականացվել է օգոստոսին:
Այն ժամանակ ռուս զինվորականները հայրենիք էին տեղափոխել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի 400 քաղաքացու:
![]()