Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի հանդիպումը մինչև Նոր տարի․ հայտնի են քննարկվելիք թեմաները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ մինչև Նոր տարի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ նովոստին, ասել է Դմիտրի Պեսկովը։

«Հստակ ամսաթվեր հանդիպման մասին դեռևս չկան, անհրաժեշտ է լցվել համբերությամբ։ Հնարավո՞ր են արդյոք դրանք մինչև Նոր տարի: Այո, հնարավոր են: Բայց հնարավոր է նաև ավելի ուշ: Դա կախված կլինի նրանից, թե որքանով կհամապատասխանեն երկու նախագահների օրակարգերը և թե ինչպիսի ֆորմատ նրանք կնախընտրեն»,- ասել է Պեսկովը։

Նույն աղբյուրը նաեւ հայտնում է, թե ինչ թեմաներ են քննարկելու կողմերը առցանց հանդիպման ժամանակ․ դրանք են՝ Ուկրաինա եւ ՆԱՏՕ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ