![]()
Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոմանը, հերքեց այն լուրերը, թե եղբայրը գերի է ընկել, իսկ մարմինն էլ խոշտանգված և անճանաչելի է:
Իսկ ինչո՞ւ բանը հասավ նրան, որ եղբայր կորցրած մարդը ստիպված եղավ նման մեծ վշտի մեջ լուրեր հերքելով զբաղվել։ Պարզ պատճառով։ Կեղծ լուրերը հաջորդաբար, մեկը մյուսի հետեվից համացանց լցրեցին «Հայաստան դաշինքի» ներկայացուցիչները։
Քաղաքական դիվիդենտներ կարելի էր շահել Սյունիքում սելֆի անելով, Սյունիքի գյուղացիների մասին իբր մտահոգ լուսանկարներ տեղադրելով, բայց ոչ զոհված զինծառայողի մահը շահարկելով՝ սեփական անտեսանելի ապագայի երազանքերը իրագործելու համար։
Քաղաքական որ ճամբարում էլ գտնվես, կան կարմիր գծեր, որ դրանց անգամ չպետք է մոտենաս, էլ ուր մնաց հատես և անցնես բոլոր սահմանները․․․
Զոհված երիտասարդ զինվորականի մահվան լուրը ուղղակի պետք է պապանձեր Ձեզ, բայց դուք ձեզ նեղություն չտվեցիք մտածել նրա հարազատների մասին, որոնք կարող էին կարդալ ձեր գրառումները։ Պարոնա՛յք, տիկնա՛յք, աստվածային բարոյական օրենքների մասին լսած կա՞ք․․․
Դրա փոխարեն մասնակցեք ԱԺ նիստերին, կատարեք ձեր աշխատանքը, արդարացրեք պետությունից ստացած աշխատավարձը, որից երկերեսանիաբար չեք հրաժարվում, թեեվ առաջին օրվանից անթաքույց ամբարտավանությամբ հպարտանում եք, որ աշխատելու մտադրություն անգամ չեք ունեցել։
Բանսարկուին եվ զրպարտիչին հարիր բամբասանքը թողեք, դա կկործանի ոչ միայն ձեզ, այլեվ մեր ազգային արժեհամակարգը։
Սակայն, տվյալ դաշինքի ներկայացուցիչներին դուր է գալիս սեփական հարևանի բամբասանքը՝ որպես փաստ ներկայացնելը և տպավորություն ստեղծել, թե իրենք ազգի ռահվիրաններ են։ Մինչդեռ իրականում ուղղակի թափառական մարմնավաճառներ են, որ այս կամ այն սենյակից կցկտուր ձայներ են արձակում և ընդմիջումներին համացանցում գրառում կատարում․․․
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին, Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Հայատան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողին մարմին: Ավելի ուշ ՊՆ հայտարարություն տարածեց, որ զոհված զինծառայողը 1990թ. ծնված ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանն է։
![]()