![]()
Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը:
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Նա մինչև նոյեմբերի 21-ը կմնա կալանքի տակ: Դրանից հետո հնարավոր է՝ նոր միջնորդություն ներկայացվի»,- ասաց Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ Պողոսյանը կալանավորվել էր սեպտեմբերի 22-ին և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Կարեն Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (սպանության փորձ, որ կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը):
![]()