«Կապ է տվել՝ պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ, հետո նռնակով պայթեցրել է իրեն». Ազիբեկյան

Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճանաչեք իրեն, մարդիկ…

Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցած պատերազմի ժամանակ մի քայլ անգամ չնահանջեց, մինչև վերջին շունչը կռիվ է մղել։

Գուրգենը, տեսնելով, որ պատրոնները վերջացել է, կապ է տվել ասելով.

-Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ, հետո նռնակով պայթեցրել է իրեն։
Այսօր հերոսի դին մեզ փոխանցելու ժամանակ նույնիսկ թշնամու զինվորներն էին հարգանքով լցված Հերոս Հայ զինվորական Գուրգենի նկատմամբ։
Գուրգենը դիրքի ավագն էր, պայմանագրային զինծառայող։

Շնորհակալ ենք, հերո՜ս եղբայր…
Երանի պատրոնները չվերջանային»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ