ՀՀ-ն պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը և ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի ագրեսիային, և Ադրբեջանի ներկայիս վարքագիծը դրա հետևանքն է:

Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, շեշտել՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի սադրիչ, ագրեսիվ հայտարարություններին և գործողություններին միջազգային հանրության արձագանքը նույնպես հասցեական և պատշաճ չի եղել:

Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը: Վահան Հունանյանի խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը, քննարկվել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ. Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է այս կառույցի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար,- ասել է ԱԳՆ խոսնակը:- Դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ