![]()
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հեռախոսազրույցի ընթացքում։ Այն տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը:
Ըստ աղբյուրի՝ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը:
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:
![]()