![]()
Viva-MTS-ը իր բաժանորդներին հորդորում է անտեսել և չպատասխանել ադրբեջանական կողմից հնարավոր զանգերին և նամակներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը ֆեսբուքյան էջում:
«Խնդրում ենք լինել զգոն․
1. Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից։ Հորդորում ենք անտեսել դրանք և ոչ մի դեպքում ետ զանգեր չկատարել։
2. Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի/զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր։
3. Հորդորում ենք զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար։
4. Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին։
Շնորհակալություն»,- ասված է գրառման մեջ։
![]()