«Տիկին Կրպեյանը դեռ պատգամավոր չէ, քանի որ չի երդվի այս պահին». ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ-ն երկու նոր պատգամավոր ունի։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց ԿԸՀ-ի երկու արձանագրության մասին, որոնց համաձայն՝ ԱԺ պատգամավոր են դարձել «Հայաստան» դաշինքից Ասպրամ Կրպեյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Միքայել Թումասյանը։

«Տիկին Կրպեյանն ըստ ամենայնի դեռ պատգամավոր չէ, քանի որ չի երդվի այս պահին։ Նա ներկա չէ դահլիճում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, թե չեն մասնակցելու նիստի աշխատանքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ