Ազգային ժողովն ընդդիմության պահանջով արտահերթ հրատապ նիստ չի գումարի

Ազգային ժողովն ընդդիմադիր խմբակցությունների պահանջով արտահերթ հրատապ նիստ չի գումարի։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեր ընդդիմադիր գործընկերները ժամը 16:40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որպեսզի հրատապ նիստ հրավիրենք։ Ցավոք, ժամանակի առումով և ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով ես նույնիսկ չեմ կարող այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։ Օրինակ` չկան հիմնավորումներ և կցված չէ նախագիծը»,–ասաց Սիմոնյանը։

Ժամեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել էր․

«ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ: Օրակարգում՝ ստեղծված իրավիճակը։ Քիչ անց հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ