Քանաքեռ-Զեյթունի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության, քննչական կոմիտեի խմբերը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր:

Պարզվել է՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն էր:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են մահացածի հետ գտնվող ենթադրյալ անձանց ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ