Մեկ միլիոն պատվաստում` COVID-19-ի դեմ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

1 միլիոն պատվաստում` COVID-19-ի դեմ

14.11.2021թ. դրությամբ կատարվել է 1 00 4493 պատվաստում, որից`

✔առաջին դեղաչափ` 682188:
✔երկրորդ դեղաչափ` 322305:

Հիշեցնենք, որ երեկ Արցախում նոյեմբերի 13-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել:

Ինչպես Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր. նրանց թվում են նաև երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

«Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20183 քաղաքացու հետազոտություն, որից 3170-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու և տեղեկացնում, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ