![]()
Առողջապահության նախարարը հայտարարել է ևս մի հղիի մահվան դեպքի մասին։ Այսպիսով՝ միայն այս տարվա ընթացքում և միայն կորոնավիրուսից հղիների մահվան թիվը հասել է հասել է 5-ի,իսկ վարակի տարածման սկզբից հաշված՝ 11 հղիի մահ է գրանցվել:
Որպես հղիների մահացածության աճի հիմնական պատճառներ՝ նախարարը նշեց Դելտա շտամի ավելի ագրեսիվ,վտանգավոր ընթացքը, դրան գումարած ակտիվ ապատեղեկատվությունը,որ պատվաստումը խիստ վտանգավոր է և հակացուցված հղիներին:
Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, Վերարտադրողական կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանն «Առաջին լրավական»-ի հետ զրույցում ցավով ասաց, որ հղիների մահացության աճը տագնապեցնող և ցավալի է, բայց ամենացավալին այն է, որ այս թվերը կարող են աճել առաջիկա ամիսներին, եթե խիստ քայլեր չձեռնարկվեն հղիների շրջանում պատվաստումը խրախուսելու և ակտիվացնելու համար, ավելին՝ նախարարությունը հղիների պատվաստումը ևս պետք է պարտադիր դարձնի։
Ըստ Էդուարդ Համբարձումյանի՝ հղիների մահը պայմանավորված է առաջին հերթին «դելտա» շտամի ավելի ագրեսիվ, ավելի բարդ ընթացքով։ «Հղիության հետ կապված փոփոխությունները արդեն հղիի օրգանների համար, որոնք առանց այն էլ դիմադրողականության խնդիր են ունենում մի քանի ամիսների օրգանիզմի դիմադրողականությունը դժվարացնում են, իսկ կորոնավիրուսը ավելի է սրում այդ բարդությունները։ Հետևաբար մենք ոչ միայն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք հղիներին, այլև պետք է ամեն ինչ անենք, որ հղի կանայք առաջինը պատվաստվեն․ չէ՞ որ գործ ունենք երկու կյանքի, թանկ կյանքերի, փրկության,առողջության պահպանման հետ»,-ասաց մանկաբարձ-գինեկոլոգը։
Մենք հետաքրքրվեցիք՝ արդյոք հղիների շրջանում պատվաստումներից հրաժարումը հետևանք է հակապատվաստումային քարոզչության, թե ավելի շատ հիմնականում պատկան մարմինների և բժիշկների։ Մեր զրուցակիցը ասաց, որ հղիների պատվաստման վտանգավորության թեզը անպատասխանատու խավարամտության, անգրագիտության արդյունք է, որ մարդիկ տարածում են նեղ-անձնական կամ քաղաքական նպատակներով։ «Ինչպես կարող է խոսք գնալ որևէ վտանգավորություն մասին, եթե ամբողջ աշխարհում հարյուր- ժհազարավոր հղիներ արդեն պատվաստվել են և ապահովագրելով իրենց և իրենց երեխային։
Որպես վառ ապացույց՝ նայե´ք այդ երկրների ցուցանիշներին և չեք տեսնի կորոնավիրուսից հղիների մահվան դեպքեր․․․ Բա՜, ամոթ չի այսքան մահ ունենք մեզ նման փոքրիկ երկրում, որտեղ առավել թանկ է յուրաքանչյուր երեխայի, ապագա սերունդ տվող մայրերի կյանքը։ Պարզապես իրավունք չունենք»,- անհանգստացած ասաց պարոն Համբարձումյանը և հավելեց՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ,առանց որևէ բան ձեռնարկելու, նստել ու նայել՝ ինչպես է մեր առաջ կատարվում այպիսի սարսափելի կորուստներ։ Բժշկի դիտարկմամբ տխուրն այն է,որ նույնիսկ այս մահվան դեպքերը, օրինակ՝ մի քանի օր առաջ գրանցված ցնցող դեպքը,երբ պատերազմում զոհված զինվորի՝ նորից երեխա ունենալ պատրաստվող մոր կյանքը չհաջողվեց փրկել, չի ազդում այդ կարծրացած կարծիքի վրա,այն դեպքում, երբ մենք էլ մեր հերթին բացատրում ենք,որ այդ դժոխքի միջով անցնող մայրերի դեպքում պարզ չի՝ ինչպիսի առողջությամբ երեխա լույս աշխարհ կբերեն։ Նա կարծում է, որ այս իրավիճակի հիմնական պատճառներից է նաև այն, որ մեզ մոտ մեծ թիվ են կազմում ակտիվ հակապատվաստումների քարոզ տանող «խավարամիտ» անձերի, մասնագետների շրջանակը, ովքեր իրենց անգրագետ տեղեկություններով, քաղաքական քարոզչությամբ անլրջացնում են բժշկության՝ որպես գիտության նշանակությունը, կշիռը, ովքեր կասկածի տակ են դնում լուրջ գիտական ուսումնասիրությունները, հետազոտությունների հիման վրա արվող կանխարգելիչ, բուժական գործընթացը, միջոցառումները, խորհուրդերը։ Մյուս կողմից, ըստ մանկաբարձ-գինեկոլոգի, մեր մասնագետները ինչ-որ չափով թերանում են այս հարցում։ Նրանք այնքան էլ կոմպետենտ ու իրավասու չեն․ չեն կարողանում ժամանակին համընթաց քայլել, չեն կարողանում ճկուն ու ակտիվ պայքարել անգրագետ և հակագիտական քարոզչության, տեղեկատվության դեմ։ Էդուարդ Համբարձումյանի համար առավել ցավալին այն երևույթն է, որ հաճախ հենց բժիշկներն են մաս կազմում նման անբարո հակաքարոզչությանը՝ ռիսկի ենթարկելով հղիների և նրանց պտղի առողջությունը։
Խոսելով հղիների շրջանում պատվաստման դինամիկայից՝ պարոն Համբարձումյանը համոզված է, որ դրական զարգացում կա միանշանակ, սակայն շատ քիչ է, որպեսզի կանխարգելի հետագա դեպքերը։ Բժիշկը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պրակտիկայում, նա ակտիվ քննարկումներ, աշխատանքեր է տանում իր այցելուների հետ և արդեն զգալի առաջընթաց կա պատվաստումների աճի առումով, բայց շատ կցանկանար, որ մյուս բժիշկներն էլ նույն կերպ հղիներին հավատացնեին, կարողանային համոզել, որ պատվաստումը ամենարդյունավետ միջոցն է՝ ապահովագրելու մայրիկի և իր երեխայի առողջությունն ու կյանքը։
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական
![]()