![]()
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունն իր թվիթերի միկրոբլոգում անդրադարձել է Արցախում քաղաքացիական աշխատանքների ժամանակ ադրբեջանական զինծառայողի կրակոցից սպանված արցախցի երիտասարդի դեպքին ու նշել, որ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի:
«Անմեղ հայ խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունները շարունակվում են Արցախի վրա Ադրբեջանի հարձակման դադարեցումից մեկ տարի անց։ Բայդենի վարչակազմի կողմից այս միջադեպի դատապարտումը կարևոր է, բայց պետք է ավելին անել՝ Ալիևին իր մահաբեր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու համար»,-գրել է Փալոունը՝ կիսվելով երիտասարդի մահվան մասին հրապարակմամբ:
Հիշեցնենք, խոսքը Շուշիի մերձակայքում ջրի խողովակաշարի վրա աշխատանքներ կատարելու ժամանակ սպանված 22-ամյա երիտասարդի մասին է: Ադրբեջանցու արձակած կրակոցների հետևանքով 3 հոգի էլ տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
![]()