Արգելափակումից դուրս է բերվել 10 ավտոմեքենա

Նոյեմբերի 12-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում;

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ