Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կատարել է իր քաղաքացիական պարտքը

Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում քիչ առաջ ընտություն կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Ստեփանավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:

 

Նա ընտրության էր եկել կրտսեր դստեր հետ:

Քվեարկելուց հետո համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում քարոզարշավի ընթացքը գնահատեց հանգիստ և հայտնեց, որ քվեարկել է Ստեփանավանի լավ ապագայի համար:

25/6 ընտրական տեղամասում գրանցված է ընտրության իրավունք ունեցող 1698 ընտրող: Ժամը 9:25-ի դրությամբ, իր քաղաքացիական պարտքն է կատարել 35 ընտրող:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ