![]()
Ստեփանավանում արդեն մեկնարկել են ընտրությունները: Առավոտյանը ժամը 8:00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը:
Ստեփանավան խոշորացված համայնքը, որն իր մեջ ներառում է Ստեփանավան, Ուրասար, Արմանիս և Կաթնաղբյուր բնակավայրերը, ունի 13 ընտրատեղամաս, որից 10-ը տեղակայված են Ստեփանավան քաղաքում, 3-ը՝ գյուղական բնակավայրերում:
Համայնքում ընտրելու իրավունք ունի 13.333 քաղաքացի:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը 25/1 ընտրատեղամասից հայտնում է, որ 8:15-ի դրությամբ, արդեն իսկ 15 քաղաքացի կատարել է իր ընտրությունը:
![]()
Տեղամասում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 1477 քաղաքացի:
Մեր թղթակիցն արձանագրել է, որ նշված ընտրատեղամասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, մասնավորապես, չկան թեքահարթակներ:
![]()
Հիշեցնենք, Ստեփանավանում ՏԻՄ համամասնական ցուցակով առաջադրվել է 3 քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Համամասնական ընտրակարգով ընտրություններ այստեղ անցկացվում են առաջին անգամ:
![]()
![]()