![]()
Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ևս մի քանի տոկոս մասնաբաժին կստանա:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում Կառավարությանը փոխանցվող մասնաբաժինը լինելու է 3,75%:
Հիշեցնենք՝ սույն թվականի հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանը նվիրաբերել է Ընկերության 25% բաժնետոմսերը։
«Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի 60%-ը:
![]()