Այն, որ սովորական քաղաքացիները ողջունում են մեր զոհված հայրենակցի համար վրիժառության ակտը Շուշիում՝ սովորական է, բայց որ «էլիտաները»․․․

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այն, որ սովորական քաղաքացիները ողջունում ու արդարացնում են մեր զոհված հայրենակցի համար վրիժառության ակտը Շուշիում, բացարձակ հասկանալի վարքագիծ է, երբ արդարադատությունը ուշանում է կամ չի իրականացվում։

Բոլոր ժողովուրդներն են այդպիսին։ Բայց այն որ «էլիտաները»՝ մասնագիտական, քաղաքական ու այլ, իրենց գործառույթը՝ տեղի ունեցածի հիման վրա ինստիտուցիոնալ լուծումների առաջադրումը իրենց միջազգային գործընկերների, աշխարհի առջև կատարելու, խնդիրը լավագույնս կոնվերտացնելով Արցախի ճանաչման, միջազգային կառույցների, այդ թվում՝

արդարադատության, միջազգային արդարադատության (օրինակ, նման դեպքերով ուղիղ, առանց որևէ միջնորդավորման Արցախի իշխանությունների կողմից միջազգային հետաքննություններ պահանջելու, Արցախի քաղաքացիների կողմից ՄԻԵԴ ու ICJ և այլ ատյաններ դիմելու և այլն) մատչելիության, փոխարեն կարող են առաջարկել Արցախյան

հակամարտության գոտում «պաղեստինացման» (ես անձամբ սրա մասին դեռ տասնամյակներ առաջ եմ զգուշացրել՝ երբ խոսք էր գնում առանց Արցախի կարգավիճակի որոշակիացման այնտեղ ադրբեջանցիների վերադարձի մասին, հատկապես ռուսական/Լավրովի պլանի դեպքում) գործընթացների խորացում ուռա հայրենասիրության ոգով, սա վկայում է, որ «էլիտա» չկա էլ։ Ու չի եղել։

Դիպլոմները դրա ապացույց չեն ոչ էլ նախկինում որևէ ոլորտում զբաղեցրած կարգավիճակները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ