Բախվել են բեռնատարն ու 06-ը. ամուսիններն ու նրանց 4 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մաիսն հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15:40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2106 և Howo մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով Howo-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին, իսկ 06-ում խոշոր հրդեհ է բռնկվել:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են 06-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Վթար-հրդեհի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդը և ուղևորները նրա կինն ու 4 անչափահաս երեխաներն են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ