Ստեփանակերտ քաղաքի բնակչի գտնվելու մասին նոր մանրամասներ է հայտնի

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն, ի լրումն Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրենց կողմից տարածված տեղեկատվության, հայտնում է, որ 1975թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում:

ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Հիշեցնենք, Արցախի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան․ Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ «դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում» և « առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին»։

Սոցիալական ցանցերի օգտատերերն էլ պնդում են, որ նոյեմբերի 8-ին ադրբեջանցու կողմից սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրն է նռնակ նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները՝ հայկական քաղաքացիական մեքենայի ուղղությամբ:

Հիշեցնենք, Նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով տուժել էին երեք քաղաքացիներ, 22-ամյա Մարտիկ Երեմյանը սպանվել էր: Նրանք վթարավերականգնման աշխատանք էին կատարում Շուշիի մատույցներում ռուս խաղաղապահների դիրքերը սնուցող խողովակաշարի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ