Կապանում ով քանի տոկոս ձայն կհավաքի․ Կապանցիների շրջանում արված հարցման արդյունքները

Կապանում նոյեմբերի 14-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընթառաջ իշխանական ՔՊ-ն ակտիվ քարոզարշավ է իրականացնում։ ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի քարոզարշավին է միացել անգամ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ով Կապանում մասնակցում էր նաև նոյեմբերի 11-ին նախընտրական հանրահավաքին։

Ի դեպ, դեռևս մի քանի օր առաջ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ հենց Պապիկյանի՝ օրեր առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելության ժամանակ որոշվել է կոմբինատում նշանակումների ու կադրերի հարցը վստահել ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանին։

Ըստ մեր տեղեկությունների իշխանական ՔՊ-ն հարցումներ է անցկացրել Կապանում, հասկանալու ու գնահատելու իրենց թեկնածուի իրական շանսերը։ Սոցհարցումների համաձայն ՔՊ-ական թեկնածուի՝ Դավիթ Դանիելյանի ընտրություններում հաղթելու շանսերը գնահատվում են 56-60 տոկոս, իսկ վերջինիս հակառակորդի՝ Գևորգ Փարսյանի շանսերը ըստ սոցհարցումների գնահատվել են 44-40 տոկոս։

Ընդ որում, սոցհարցումների արդյունքների ու իշխանական թեկնածուի արդեն բարձր վարկանիշի վրա ազդել է այն փաստը, որ Փարսյանն ամեն կերպ խուսափեց Դավիթ Դանիելյանի հետ բանավեճից, ինչով էլ ավելի ամրապնդեց ՔՊ-ական թեկնածուի դիրքերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ