Երևանի սքեյթ հրապարակում շինարարական վերջին աշխատանքներն են արվում․ Մի քանի օրից կբացվի

Երևանի սքեյթ հրապարակում շինարարական վերջին աշխատանքներն են արվում: Ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ հրապարակը Ուկրաինայի հայերի միության նվերն է Երևանին:

Թե ինչու որոշվեց Երևանում ունենալ նման հրապարակ, ևս ունի իր բացատրությունը: Այն բաց է լինելու 24 ժամ, մուտքը՝ անվճար, ասում է Դավիթ Մկրտչյանը, նպատակն այն է, որ երեխաներին առողջ ապրելակերպի հնարավորություն տրվի: Ինչու ոչ, այն նաև կնպաստի սքեյթբորդ մարզաձևի զարգացմանը: Ճարտարապետ Արմեն Շատվորյանի համար անակնկալ էր նման հրապարակ նախագծելու առաջարկը:

Ովքեր արդեն ունեն սքեյթբորդ՝ հրապարակից կօգտվեն անվճար, ովքեր չունեն՝ կարող են տեղում վարձակալել: Մարզաձևի սիրահարների համար կգործի նաև սքեյթբորդի մասնագիտացված խանութ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ