![]()
Պարզելու համար, թե ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսային կետերը տեղադրելուց հետո անվտանգային ինչ խնդիրներ են ստեղծվել գյուղացիների համար ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ:
Նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ ամենևին անհանգստացած չէ այդ մաքսակետերի տեղադրմամբ՝ ավելին մատնացույց արեց այլընտանքային կիսակառույց Կապան-Տաթև ճանապարհը.
«Տեղ խոշորացված համայնքի գյուղացիները Տաթև ճանապարհով գնում-գալիս են: Այս պահին աշխատանքներ են իրականացվում, ճանապարհ են բացում մեր գյուղացիների համար»,- ընդգծեց նա:
Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս են գյուղացիները գնում-գալիս այդ ճանապարհով, եթե այն դեռ ամբողջովին կառուցված չէ, լուսավորություն չունի, Դավիթ Ղուլունցը առաջարկեց հանգստանալ այդ հարցով անհանգստացած բոլոր քաղաքացիներին.
«Լուսավորվածության խնդիրն ու աշխատանքները հիմա կատարվում են, ամեն ինչ կընկնի իր տեղը, ով որ անհանգստանում է, տեղեկացրեք, որ չանհանգստանա, ամեն ինչ կլուծվի»,- նշեց Դավիթ Ղուլունցը:
![]()