Շան հետ խաղալիս պողպատե «տռոսով» 12 տարեկան տղայի չորս մատները կտրվել են

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված): Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե «տռոսով», որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:

Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:

«Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար»,- նշել է Դերձյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ