« Յուրաքանչյուր 20 րոպեում մեկ զոհ՝ covid19-ից, կատաստրոֆա ». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Միջինը՝ յուրաքանչյուր 20 րոպեում մեկ զոհ՝ covid19-ից: Ողբերգություն և կատաստրոֆա. խոսքեր չկան»

Ինչես ավելի վաղ Առողջապահության նախարարորությունից հայտնել էին , այսօր հաստատվել է COVID-19-ի

• 1309 նոր դեպք,
• 11 431 թեստավորում,
• 2044 առողջացած,
• 70 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326 830 դեպք, որոնցից 289 900 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6937 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1368 է:

Ընդհանուր կատարվել է 2 227 063 թեստավորում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ