Անհայտ անձը մայրաքաղաքի կենտրոնում պատուհանից կրակում է կենդանիների վրա

Երևանի կենտրոնում թափառող կենդանիների որսի մասին օրեր առաջ բնապահպան լրագրող Մարիամ Թաշչյանն էր ահազանգել։

Անպատժելիության մթնոլորտն անընդհատ ծնելու է հանցագործություններ՝ այսպես էին արձագանքել «Դինգո» թիմ կենդանապաշտպան կազմակերպությունից։ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը ոչ մի պարագայում ընդունելի չէ՝ ասում են։ Մարիամ Թաշչյանը նաև հիշեցնում է՝ դա ոչ միայն քրեորեն պատժելի է, այլև չի կարող լուծում լինել թափառող կենդանիների թվաքանակի աճը կանխելու համար։ Ցավոք, Հայաստանում չկան թափառող կենդանիների համար նախատեսված կացարաններ։

Միակ ընդունելի տարբերակը կենդանիների ստերջացումն է, որը կանխում է բազմացումը։ Թափառող կենդանիներին վերահսկելու պատասխանատվությունն էլ որևէ կառույցի վրա դրված չէ, բայց նման դեպքերը կանխելու համար 2019 թվականին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվեց։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը նախատեսում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 100-ից 300-ապատիկի չափով տուգանք, 1-3 ամիս կալանք կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով։ Վերջին երկու տարվա ընթացքում հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ են եղել, բայց մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ