![]()
Սննդային թունավորմամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված երեխաներն այսօր դուրս են գրվել: «Լուրեր»-ին հայտնել է հիվանդանոցի մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանը:
Անուշ Հարությունյան (ՍԱՏՄ տեղեկատվության բաժնի պետ) — Նմուշներ են վերցվել առկա սննդամթերքից և սննդամթերքի հետ շփվող մակերեսներից, սկսվել է նաև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման պայմանները ստուգվել, այսօր արդեն հրաման է բացվել կոնկրետ վերահսկողական գործողության, ամենայն հավանականությամբ, գործունեությունը կկասեցվի:
«Էլկա» զարգացման կենտրոնում այսօր դռները փակ էին: Անպատասխան մնացին նաև մեր հեռախոսազանգերը:
Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին ՍԱՏՄ-ն կտեղեկացնի 5-օրյա ժամկետում:
![]()