Մհեր Արմենիան հացադուլ հայտարարեց

«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Մեսրոպյանը՝ հայտնի երգիչ Մհեր Արմենիան, քիչ առաջ ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարեց, որ սկսում է հացադուլ:

«Հացադուլ՝ հանուն մեր ազգի, որպեսզի մենք արթնանանք, հասկանանք իրականությունը՝ թե ինչ է տեղի ունենում:

Նպատակն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ նա հրաժարական կտա»,- ասել է նա:

Մհեր Մեսրոպյանը հացադուլն սկսել է Մատենադարանի հարակից տարածքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ