Գազն էժանացել է, բենզինը՝ թանկացել. ինչ գներ են այսօր լցակայաններում


Երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանում սեղմված բնական գազի գինը կարող է առաջիկայում բարձրանալ: Լրատվամիջոցները, ի դեպ, մատնանշել էին, որ գազալցակայանների ղեկավարները հնարավոր է գնան այս քայլին՝ ելնելով վերջին շրջանում բենզինի գնի թանկացումից:

Նշենք, որ վերջին երկու ամսում Հայաստանում բենզինի բոլոր տեսակները թանկացել են մոտ 50 դրամով:

Հասկանալու համար բենզա և գազալցակայաններում այս պահին սահմանված գազի և բենզինի գները որքա՞ն են՝ «Հայկական ժամանակ»-ը շրջել է Երևանում գործող մի քանի բենզինի, հեղուկ գազի և սեղմված բնական գազի լցակայաններով:

Պարզվում է՝ հեղուկ եւ սեղմած բնական գազի գները վերջին մի քանի օրվա ընթացքում 10-20 (որոշ տեղերում՝ 10, որոշներում՝ 20) դրամով էժանացել են:

Մեր այցելած գազալցակայաններից մեկում բնական սեղմած գազի գինը 340 դրամից դարձել էր 330 դրամ, մեկ ուրիշում՝ 320: Իսկ ինչ վերաբերում է հեղուկ գազին, ապա մեզ հայտնեցին, որ մոտ 1-1,5 ամիս առաջ մեկ լիտրն արժեր 290 դրամ, այժմ դարձել է 255 դրամ:

Թանկացել է բենզինի եւ դիզելային վառելիքի գինը։ Աշխատակիցների խոսքով՝ վերջին երկու ամսում է այն թանկացել մոտ 50 դրամով և տարածվել բոլոր տեսակների վրա:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ բենզինի տեսակների գներն այս պահի դրությամբ՝

«Ռեգուլյար» դասի բենզինի 1 լիտրի արժեքը դարձել է 510 դրամ, «Սուպեր»-ը՝ 620 դրամ, «Պրեմիում»-ը՝ 530, «Դիզվառելիք»-ը՝ 500:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ