Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ

Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։

Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ