«Եռաբլուրի տղերքը մեզ չեն ների, մինչև խելքներս գլուխներս չհավաքենք»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եռաբլուրը մեր հաղթանակի խորհրդանիշն է, նոյեմբերի 9-ը՝ մեր պարտության։

Հետևաբար Եռաբլուրն ու նոյեմբերի 9-ը անհամատեղելի են և վստահաբար Եռաբլուրի տղերքը մեզ չեն ների, մինչև խելքներս գլուխներս չհավաքենք և դուրս չգանք ռուս-թուքական այս փակ շրջանից՝ դառնալով քաղաքակիրթ աշխարհի մաս, կերտելով իրապես ինքնիշխան և առաջադեմ Հայաստան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ