Դիմակ չկրող վարորդ ու ուղևոր, գերծանրաբեռնված ուղևորափոխադրումներ. ՔՏՀԱ-ն խախտումներ է արձանագրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը(ՔՏՀԱ) COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական միջոցառման շրջանակում նոյեմբերի 9-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի և Արարատի մարզի հանրային տրանսպորտը։

Այս մասին տեղեկցնում է տեսչական մարմինը:

Երևանում ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Աջափնյակ վարչական շրջանով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 29 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 3 խախտում․ տաքսամոտորային փոխադրում իրականացնող 2 վարորդ դիմակ չի կրել, 1 դեպքում էլ գերբեռնված ուղևորափոխադրում է կատարվել։ Նշված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Արարատի մարզում, մասնավորապես՝ Արտաշատի երթակարգավարական կետում կատարվել է 15 մշտադիտարկվել է տրանսպորտային միջոց։ Արդյունքում 4 ուղևոր իջեցվել է տրանսպորտային միջոցից՝ դիմակ չկրելու պատճառով։ Ուղևորափոխադրում կատարող կազմակերպությունների կողմից հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ