Նազելի Բաղդասարյանը նշանակվել է նոր պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»:

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

2017-2019 թվականներին՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի խորհրդատվական խորհրդի անդամ։

21.08.2018-14.01.2019 թթ.՝ Շիրակի մարզպետի խորհրդական։

2019-2021 թվականներին՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2020-2021 թվականներին՝ ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Իմ քայլը» խմբակցության անդամ։

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

Գիտական գործունեություն
2005 թվականին հեղինակել է «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատությունը։

Հեղինակել է շուրջ 250 հեռուստահաղորդումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ