Կորոնավիրուսից գիշերը հղի է մահացել. 100-ից ավելի հղի վարակված է

Գիշերը քովիդից հղի կին է մահացել. խորհրդարան՝ բյուջետային քննարկման եկած առողջապահության նախարարը տեղեկացրեց:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ այժմ առավել ագրեսիվ դրսևորվող «դելտա» շտամը, ըստ Ավանեսյանի, վտանգավոր է հատկապես հղիների համար: Հիմա վարակված է 100-ից ավելի հղի, որոնց գրեթե կեսը թոքաբորբ ունի:

2022 պետբյուջեով Առողջապահության նախարարությունը 4.7 տոկոսով ավելի ֆինանսավորում կստանա, քան 2021-ին է. սա էլ զեկուցեց ֆինանսների նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ տարվա ընթացքում, սակայն, պարբերաբար վերանայվել է բյուջեն, պահուստային ֆոնդից լրացուցիչ հատկացումներ են արվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով: Այսպես է եղել ընթացիկ տարում, ըստ անհրաժեշտության նույն կերպ կլինի նաև 2022-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ