![]()
Այսպես Վեդու բժշկական կենտրոնի շուրջ 90 թթվածնային դատարկ բալոն ամեն օր լիցքավորվում է՝ ապահովելու քովիդ-հիվանդներին անհրաժեշտ պաշարով:
Արարատի մարզի 4 հիվանդանոցից երկուսը՝ Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոնները, սեպտեմբերից վերապրոֆիլավորվել են քովիդ-կենտրոնների: Վեդու դեպքում սա արդեն 4-րդ անգամ է:
Սամվել Խաչատրյան («Վեդի» ԲԿ փոխտնօրեն) — Համարյա 2 ամիս է՝ սպասարկում ենք քովիդ-պացիենտների: Այս ժամանակահատվածում մոտավորապես 500 հիվանդ ենք սպասարկել: Այս պահին հիվանդանոցում ունենք 80 հիվանդ, 5 ազատ մահճակալ:
Մահճակալները երկար ազատ չմնացին: Արդեն նկարահանման ընթացքում տրիաժ կենտրոնը 5 հիվանդի ուղղորդեց դեպի Վեդի:
Սամվել Խաչատրյան — էս շտամը ինքը շատ ագրեսիվ է, շատ շուտ է գնում հիվանդների ծանրացում, հիվանդը կարող է իրեն լավ զգա, դիմի, բայց մյուս օրը սկսի կայծակնային ծանրացում. դրանով էլ պայմանավորված է ծանր դեպքերի աճը:
Քովիդ-կլինիկայում ծայրահեղ ծանր՝ 15, ծանր՝ 18 հիվանդ է բուժվում:
![]()