Երևանում բախվել են BMW 750 և Acura մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW 750» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Acura» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «BMW 750» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (Ա․ Ժ․, ծնված 1994 թ․, Ն․ Հ․, ծնված 1989 թ․, Լ․, ծնված 1994 թ․) և «Acura» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

«BMW 750» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, իսկ «Acura» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ «Իզմիրլյան» ԲԿ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ