![]()
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ նոյեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում,
Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը հարվածել է 54-ամյա հորը, գցել առուն և հեռացել, ինչի հետևանքով հայրը ստացել է ազդոսկրի կոտրվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
![]()